Մեր գործունեությունը

Ծրագրեր և նախաձեռնություններ

Ծանոթացեք կրթական, գիտական ու մշակութային այն ռազմավարական նախաձեռնություններին, որոնք իրականացնում ենք մեր համայնքի և ապագայի համար։

Կրթություն

Անվճար դասընթացներ

Պատմության 13-դասանոց դասընթաց պատմաբան Հրանտ Տեր-Աբրահամյանի հետ և տեղեկատվական անվտանգության երկամսյա ծրագիր լրագրող Կարմեն Մարտիրոսյանի հետ։

Հրատարակչություն

Հրատարակչական ծրագրեր

Վավերագրական վկայությունների հրատարակում «Անտարես» հրատարակչության հետ և «Քաղաքական մտքի գրադարան» շարքը՝ հայ հասարակական մտքի դասականների վերահրատարակում։

Մշակույթ

Մշակութային ծրագրեր

Կոմիտասի երգերի համերգ Բաղանիսում, «Ջրի գինը» վավերագրական ֆիլմի ցուցադրություն ու քննարկում, ազգային տոների վերակենդանացում՝ Նավասարդ և ամառային արևադարձ։