Մեր պատմությունը և առաքելության արմատները
ՄԻԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ գիտակրթամշակութային հիմնադրամը ստեղծում է հարթակներ, որտեղ գիտելիքը հասանելի է բոլորին՝ անվճար դասընթացներ պատմության և տեղեկատվական անվտանգության շուրջ, բաց քննարկումներ գրականության, կրթության և հասարակական արժեքների մասին, հանդիպումներ մասնագետների ու երիտասարդների միջև։
Մեր երկրորդ ուղղությունը գիրքն է։ Հրատարակում ենք վավերագրական վկայություններ և հայ հասարակական մտքի դասականները, խրախուսում նոր հեղինակներին՝ «ԿԱՄՔ» գրական մրցույթի միջոցով։ Երրորդը՝ ժառանգությունն է. վերականգնում ենք պատմական հուշարձաններ և վերակենդանացնում ազգային տոներն ու ավանդույթները։
Հիմնադրամի աշխատանքային տարածքը՝ Սյունիքի մարզում։
Հիմնարար սկզբունք
«Գիտությունն ու մշակույթը հասարակության հենասյուներն են, երբ դրանք հասանելի են յուրաքանչյուր քաղաքացու»։

Մեր հիմնական ուղղությունները
Հիմնադրամի աշխատանքը կենտրոնացած է երեք հիմնական ուղղությունների վրա։
Կրթություն և դասընթացներ
Անվճար դասընթացներ պատմության, տեղեկատվական անվտանգության և մտածողության հմտությունների շուրջ՝ բաց բոլոր հետաքրքրվողների համար։
Գիրք և գրականություն
Վավերագրական գրականության հրատարակում, հայ հասարակական մտքի դասականների վերահրատարակում և «ԿԱՄՔ» գրական մրցույթը՝ «Կողբ» հիմնադրամի հետ համատեղ։
Մշակույթ և ժառանգություն
Համերգներ, ֆիլմերի ցուցադրություններ, ազգային տոների վերակենդանացում և պատմական հուշարձանների վերականգնում։