Գարեգին Նժդեհի ծննդյան 140-ամյակը

Այսօր 2026 թ. հունվարի մեկն է` Գարեգին Նժդեհի ծննդյան 140-ամյակը։
«Մարտական եղբայրություն միաբանությունը» շնորհավորում է հայ ժողովրդին այս լուսավոր օրվա առթիվ։
Նժդեհը հայ ժողովրդի 🔸պայքարի, 🔸ահռելի ներուժը վերագտնելու, 🔸երբե՛ք չհանձնվելու և 🔸հաղթանակի խորհրդանիշն է։
Նա սեփական օրինակով ապացուցեց, որ հաղթանակը հնարավո՛ր է, որքան էլ, որ անելանելի թվա իրերի դրությունը, որքան էլ մեծաքանակ լինեն թշնամիները` մի քանի երկրների դաշինքով մեր դեմ դուրս ելած։
Այսօր էլ հայ ազգը կանգնած է նույն ընտրության առջև, ինչ մեկ դար առաջ հնազանդվել թշնամիներին, կամ անզիջում պայքարի ելնել հանուն ազատության, հանուն անկախ Հայքի։
Թուլությունը մե՛ղք է։ Սա է Նժդեհի պատգամը հայորդիներիս։ «Մարտական եղբայրություն միաբանությունը» հավատում է, որ Հայքն ընտրելու է անկախության պայքարի ճանապարհը և հաղթելու է այդ պատվաբեր պայքարում։
Հպարտությամբ հիշեցնում ենք նաև, որ նախաձեռնել ենք Գարեգին Նժդեհի շիրիմի նորոգման և կոթող ուխտատեղիի կառուցման ծրագիր։ Նժդեհի նորոգված դամբարանը Խուստուփ լեռան լանջերին պետք է դառնա անկախության պայքարի և դիմադրության խորհրդանիշ։
Մանրամասները` մեկնաբանության մեջ։
